Բաժիններ՝

Հայ մարզիկները կմասնակցեն Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը

Հայ մարզիկները կմասնակցեն Հունաստանի Տրիկալա քաղաքում կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի հավաքականը առաջնությանը հայտավորվել է 13 մարզիկով։

Թիմը մայիսի 7-ին մրցավայր կմեկնի Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մարզիկներին կուղեկցեն նաև մարզիչներ Գևորգ Մանուկյանը և Սարգիս Հակոբյանը, հաղորդում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շուրջ 450 մարզիկներ 23 երկրից։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանում կայացել էր Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ հայ մարզիկները նվաճել էին 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե մեդալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031