Բաժիններ՝

Տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր…

Մայիսի 1-ին Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել։

Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով ստացվեց տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ, դեռևս չպարզված շարժառիթով, ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։

Պարզվեց նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և երկու ավտոմեքենա, կատարել դերաբաշխում և ապրիլի 26-ից պարբերաբար եկել Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։ Մայիսի 1-ին, նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում` տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր։ Այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։

Չհասնելով նպատակին՝ նշված անձինք վարձակալած «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմում են փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեք անձ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031