
Հալեպում հայ է զոհվել

Սիրիայի կառավարական բանակի եւ «Իսլամական պետության» միջեւ մարտերում հայ զինծառայող է զոհվել։ «Արեւելքի» փոխանցմամբ՝ զոհվել է Գեւորգ Մկրտչյանը։
ՍԱՆԱ սիրիական պետական գործակալության տեղեկություններով՝ Հալեպում ահաբեկչական խմբավորումները նորից խախտել են հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով Շեյխ Մակսուդ թաղամասում։
Ահաբեկիչներն օգտագործել են հրթիռային եւ ականանետային արկեր, ինչի հետեւանքով զոհվել է 4 մարդ, որոնցից երեքը՝ մեկ ընտանիքից, եւս 7-ը՝ վիրավորվել են։