Բաժիններ՝

ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Դոնի Ռոստովում կործանված «Բոինգ»-ի ուղևորների ամբողջական ցուցակը. զոհերի թվում հայեր չկան

Այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում աղետի ենթարկված Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռում գտնվել է Ուկրաինայի 3 քաղաքացի: Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է այդ տեղեկությունը: ՀՀ ԱԻՆ-ը, հղում կատարելով ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթապահի օգնականին, հայտնել է, որ զոհերի թվում հայեր չկան:

Միջպետական ավիացիոն կոմիտեն արդեն հանձնաժողով է ձևավորել հետաքննելու ինքնաթիռի կործանման պատճառները, մասնագետները արդեն ուղևորվել են Դոնի Ռոստով, հայտնում է Interfax գործակալությունը:

ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է զոհված ուղևորների ու ինքնաթիռի անձնակազմի ամբողջական ցուցակը:

Կործանված ինքնաթիռով Դոնի Ռոստովից Դուբայ պետք է թռչեր 140 մարդ, հայտնել է Զբոսաշրջության ռուսական միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան: «Այսօր Ռոստովում սկսվել են գարնանային արձակուրդները: Այդ ինքնաթիռով պետք է Դուբայ թռչեր 140 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ: Նրանց հիմա ավտոբուսներով տեղափոխում են Կրասնոդար, որտեղ lyDubai-ը նրանց համար ինքնաթիռ կուղարկի»,- ասել է նա Interfax-ի հետ զրույցում:

vtar boing

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտարարել է, որ իշխանությունները յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կհատկացնեն 1 միլիոն ռուբլի:

Հիշեցնենք, որ LifeNews-ը հրապարակել է այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռի անձնակազմի անդամների լուսանկարները:

Օդանավի կապիտանը՝ Կիպրոսի քաղաքացի Արիստոս Սոկրատուս, 1978թ.

boing zohvac

Ժըլդըզ Նասիրդինովա, 1988թ. Ղրղըզստան

boing zohvac.jpg1

Յորամ Ալեքս Դոմինիկ Կոնֆե, 1992թ. Սեյշելյան կղզիներ

boing zohvac.jpg2

Մաքսիմ Այդրյուս, 1988թ., ՌԴ

boing zohvac.jpg3

Լաուրա Պատրիցիա Դելակրուզ, 1990թ. Կոլումբիա

Խավիեր Կարո, 1986թ., Իսպանիա

boing zohvac.jpg4

Այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժ. 3:50-ին, Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանվել է Դուբայից ժամանած «Բոինգ-737-800»-ը: Մոտավորապես 100-200 մետր բարձրությունից օդանավը մեծ արագությամբ ու գրեթե ուղիղ անկյամբ բախվել է գետնին: Ինքնաթիռում գտնվող 55 ուղևորներից 50-ը եղել են ռուսներ: Ողջ մնալ չի հաջողվել ո´չ ինքնաթիռի անձնակազմին, ո´չ ուղևորներին:

Զոհված ուղևորների և անձնակազմի անդամների ցուցակը` այստեղ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս