Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է պահպանել համոզմունքը, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի. ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան և ռուսական պատվիրակության ղեկավար Անդրեյ Բելոուսովը։

«Ռուսաստանը լիարժեք գիտակցում է միջուկային պատերազմի հետևանքները և պահպանում է համոզմունքը, որ այն երբեք չպետք է սանձազերծվի»,- նշել է դեսպանը։

Բելոուսովը հավելել է, որ միջուկային զենքի կիրառմամբ հակամարտությունը կանխելու նպատակով Ռուսաստանը նախաձեռնել է միջուկային պատերազմի կանխարգելման մասին միջուկային զենք ունեցող հինգ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության ընդունումը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031