Բաժիններ՝

Փարիզյան ահաբեկչությունների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը նոր ահաբեկչություններ էր պլանավորել Բրյուսելում

Բելգիայում կալանավորված Փարիզի ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը հայտարարել է, որ պլանավորում էր նոր ահաբեկչություններ իրականացնել Բրյուսելում, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Բեգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսին:

Աբդեսլամը պնդել է, որ «պատրաստ է եղել նորից սկսել ինչ-որ բան Բրյուսելից, ու դա կարող էր իրականություն լինել»: Ռեյնդերսի խոսքով՝ իշխանությունները լրջորեն են վերաբերվում այդ հայտարարույանը, քանի որ «բազմաթիվ զենքեր, ծանր սպառազինություններ էին հայտնաբերել հետաքննությունների ընթացքում» ու կապերի նոր ցանց էին նկատել, որը Բրյուսելում հյուսվել է Աբդեսլամի շուրջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում ձերբակալվել էր Փարիզում անցած տարվա նոյեմբերին իրականացրած ահաբեկչությունների գլխավոր կասկածյալներից մեկը: Ոստիկանները նրան վիրավորել էին գրոհի ժամանակ ու տեղափոխել հիվանդանոց: Նրա հետ վիրավորվել էր ևս մեկ մարդ: Ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել ահաբեկչությունների գործով երրորդ կասկածյալին:
Նրան որոնում էին Բելգիայի ու Ֆրանսիայի ոստիկանությունը:

Ահաբեկչի եղբայրն իրեն պայթեցրել էր նոյեմբերի 13-ին Փարիզում՝ Վոլտերի ճեմուղում, իսկ Սալահին հաջողվել էր հեռանալ Փարիզից շնորհիվ իր ընկերների, որոնք նրան տեղափոխել էին Բելգիա: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մոտ 4 ամիս:
Ոստիկանական օպերացիան կազմակերպվել է այն օրը, երբ Բրյուսելում միգրացիոն թեմայի շուրջ քննարկման էին հավաքվել Եվրամիության 28 երկրների ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Հակաահաբեկչական հատուկ օպերացիան կոչվում էր «եվրոպական ահաբեկչության խաչմերուկ»:

Ահաբեկչի գտնվելու վայրը հաջողվել էր պարզել շնորհիվ Բրյուսելի մեկ այլ կոմունայում՝ Ֆորում, երեքշաբթի օրն անցկացված խուզարկության արդյունքում: Սալահ Աբդեսլամի ԴՆԹ-ն հայտնաբերվել էր բնակարանի խուզարկության ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս