Թուրքիան գնաճի մակարդակով աշխարհում 5-րդն է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է ապրիլ ամսվա գնաճի տվյալները։ Սպառողական գների ինդեքսը ապրիլին աճել է 4.18%-ով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 32.37% և այս ցուցանիշով աշխարհում 5-րդն է։ Աշխարհում ամենաբարձր գնաճ ունեցող երկիրը Վենեսուելան է` 649%, նրան հաջորդում են Հարավային Սուդանը`113%, Իրանը` 50 % և Արգենտինան` 32.6%։ Հնգյակը եզրափակում է Թուրքիան։

Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է 1-ին տեղը ինչպես տարեկան, այնպես էլ ամսական գնաճի ցուցանիշով։ Թուրքիային հաջորդում են Ռումինիան՝ 9.9% և Ուկրաինան` 7.9%։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031