ՄԱԿ-ի խաղաղապահները հումանիտար օգնություն են հասցրել Լիբանանի դժվարամատչելի շրջաններ

Միավորված ազգերի կազմակերպության ժամանակավոր առաքելության խաղաղապահները հումանիտար օգնություն են հասցրել Լիբանանի հարավում գտնվող դժվարամատչելի շրջաններ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով առաքելության տարածած հաղորդագրությանը։

Բժշկական պարագաները և մթերքները փոխանցվել են Տիր, Սայդա և Բեյրութ քաղաքների բնակիչներին։

Խաղաղապահ առաքելությունը հայտնում է, որ չնայած առկա ռիսկերին և վտանգներին, խաղաղապահները շարունակում են իրենց մարդասիրական ծառայությունը Լիբանանի հարավային շրջաններում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031