Բաժիններ՝

Flydubai-ի գլխավոր տնօրենը պաշտոնական հայտարարություն է արել՝ կապված կործանված «Բոինգի» հետ

Flydubai-ի գլխավոր տնօրեն Գայս Ալ-Գայսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ու իր ցավակցություններն է հայտնել այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին: Նա հայտնել է, որ ընկերության աշխատակիցները կատարվածից շոկի մեջ են, հայտնում է LifeNews-ը:

«Մեր գլխավոր խնդիրը ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորների ու անձնակազմի անդամների ընտանիքներն են: Flydubai-ում յուրաքանչյուր ոք շոկի մեջ է, մեր սրտերը զոհերի ընտանիքների ու մտերիմների հետ են: Մենք դեռ չգիտենք վթարի բոլոր մանրամասները, սակայն սերտ կապ ենք պահում իշխանությունների հետ՝ պարզելու աղետի պատճառները: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ հոգ տանենք նրանց մասին, ովքեր տուժել են ու օգնություն ենք ցուցաբերելու ինքնաթիռում գտնվող մարդկանց հարազատներին»,- ասել է Ալ-Գայսը:

Հիշեցնենեք, որ այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժ. 3:50-ին Դուբայից Դոնի Ռոստով ուղևորվող Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռը կործանվել է:

Մոտավորապես 100-200 մետր բարձրությունից օդանավը մեծ արագությամբ ու գրեթե ուղիղ անկյամբ բախվել է գետնին: Ինքնաթիռում գտնվող 55 ուղևորներից 50-ը եղել են ռուսներ: Ողջ մնալ չի հաջողվել ո´չ ինքնաթիռի անձնակազմին, ո´չ ուղևորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս