
Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել Հովիկ Աբրահամյանին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել Հովիկ Աբրահամյանին: Այն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հ. Աբրահամյանի նախկին խոսնակ Գոհար Պողոսյանը:
«Հարգելի պարոն Աբրահամյան
ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ ցանկանում եմ երաշտագիտությունս հայտնել Ձեզ արդյունավետ համագործակցության համար:
Որպես կառավարության ղեկավար, Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի են կոչվել նշանակալի առևտրա-տնտեսական, ներդրումային և արդյունաբերական նախագծեր: Սկիզբ է դրվել էներգետիկ, ենթակառուցվածքային, գիտա-տեխնիկական, մշակութային և հումանիտար բնագավառներում մի շարք կարևորագույն նախաձեռնությունների:
Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիարժեք մասնակցության տեսանկյունից: Արդյունքում հայաստանյան տնտեսությունն իր զարգացման համար հավելյալ ներուժ ստացավ, իսկ ազգային արտադրողները` հնարավորություն աշխատել Եվրասիական Միության հսկայական շուկայում:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնք մշտապես կայացել են ընկերական, վստահելի մթնոլորտում: Վստահ եմ, որ այսուհետ ևս ուշադրության կենտրոնում եք պահելու հայ-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման հարցերը:
Հարգելի Հովիկ Արգամի. մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք:
Հարգանքներով և լավագույն մաղթանքներով (գրված է ձեռքով):
Դ.Մեդվեդև»: