
Վրաստանն ավարտել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին բանակցությունները

Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին Բաթումում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ վրացական արտադրանքի ու ծառայությունների ավելի քան 95 տոկոսը չինական շուկա է տեղափոխվում առանց հավելյալ հարկման, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Դմիտրի Կումսիշվիլիի խոսքով՝ 2 օր առաջ ավարտվել են Չինաստանի հետ ազատ առևտրի մասին բանակցությունները, և դա աննախադեպ արդյունք է, որին Վրաստանը ձգտում էր հասնել Չինաստանի հետ միասին։
Ինչպես բացատրել է վրացի պաշտոնյան, վրացական բոլոր ապրանքները չինական շուկայում կհայտնվեն զրոյական սակագնով։
«Մենք ավարտել ենք ազատ առևտրի մասին բանակցությունները 7 ամսում և հասել ենք շատ կարևոր արդյունքների։ Արտահանվում են գինի, հանքային ջուր, ագրոմթերք»,- տեղեկացրել է Կումսիշվիլին։