
Կարմիր խաչը նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայում մարդասիրական աղետի մասին

Հյուսիսային Կորեան ջրհեղեղների պատճառով գտնվում է մարդասիրական աղետի շեմին, հայտարարել են ՄԱԿ-ն ու Կարմիր խաչը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրանց տվյալով՝ երկրի կառավարությունը հայտնել է 133 մարդու մահվան մասին։ Եվս 400 մարդ անհետ կորել է, այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են լքել ջրհեղեղից տուժած շրջանները։
Երկրում ոչնչացվել է բերքի մի մասը, բազմաթիվ բնակիչներ զրկվել են տներից։
Մինչ օրս փրկարարական խմբերը չեն կարողանում հայտնվել գոտիներ, որոնք ամենից շատ են տուժել ջրհեղեղից։
Ջրհեղեղը դարձել է «Լայոնրակ» թայֆունի հետևանք։