Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ հաջորդ տարվա պետբյուջեն անհրաժեշտ է ձևավորել 1 բարել նավթի դիմաց 40 դոլար սակագնով։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
ԵՄ-ն էքզիստենցիալ ճգնաժամ է ապրում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում։
Թուրքիայի արևելյան Վան նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկները պայթեցրել են զինվորականների զրահապատ փոխադրամիջոցը, որը հետևել է ավտոշարասյանը:
Թուրքիայի իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկել գերմանական Spiegel ամսագրին, որի վերջին համարում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոչել էին «բռնապետ», հայտնում է AFP գործակալությունը։
Թուրքիայի Հաքքարի նահանգի հիվանդանոցներից մեկում հրազենային վիրավորումից մահացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայտնի ներկայացուցիչ Ահմեդ Բուդակը։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ուկրաինա այցի ընթացքում սեպտեմբերի 14-15-ը մտադիր է այցելել երկրի արևելք, հայտնում է RIA Novosti-ն։
«Գազպրոմը» դիվանագիտական խողովակներով Թուրքիայից ստացել է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի ծովային հատվածի իրականացման շինարարության թույլտվությունը, ասվում է ռուսական գազային ընկերության հաղորդագրության մեջ։
Եվրամիությունն արդեն 1 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպացի ֆերմերներին Ռուսաստանի պարենային էմբարգոյի պատճառով, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ ներկայացնելով ԵՄ վիճակը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելող Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆաիզ Սարաջը արտակարգ նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը գրավել են երկրի նավթային տերմինալները, հայտնում է AFP-ն։
Իրանը կարող է տարածաշրջանային խողովակաշարեր վարձակալել իր գազը Եվրամիության երկրներ արտահանելու համար՝ նոր երթուղիների շինարարության փոխարեն։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի հարցմանը՝ կապված իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Փիթեր Քարը։
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը Եվրախորհրդարանի նստաշրջանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայում ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման պատրաստակամության մասին։
Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկսկի շրջանում Նովոռոսիյսկ Կերչենսկի մայրուղում հայկական բազմազավակ ընտանիք է վթարի ենթարկվել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությանը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ մեղադրանքները չեն հաստատվել։ Արսեն Ավակովը կմնա իր պաշտոնին։
Եվրամիության երկրներին անհրաժեշտ է ստեղծել միասնական ռազմական շտաբ։ Ինչպես տեղեկացնում է ABC News-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։
ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2017-2019 թվականների բյուջեով կրճատել ԶԼՄ-ների ֆինանսավորումը։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»։
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը հադնես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին պաշտոնական հայտարարությանը չի գոհացրել ամերիկացիներին։
Ֆրանսիայի արեւմտյան տարածաշրջաններում մոլեգնում են ամպրոպներով ուղեկցվող սաստիկ տեղատարափ անձրեւները, գետերի մի մասը դուրս է եկել ափերից: BFMTV-ն հրապարակել է տեղի քաղաքների ջրածածկ փողոցների տեսագրությունը:
Եվրոպական միությունը ողջունում է ընտրական բարեփոխումների շուրջ Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև նոր քաղաքական համաձայնությունը, որն ընթացել է նաև քաղաքացիական հասարակության հետ խորհրդատվությամբ:
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը բավական հավանական է համարում մոտակա մի քանի տարիներին նավթի 1 բարելի գինը 30 դոլարի սահմաններում գտնվելը։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կշարունակի իր աշխատանքը նախարարի պաշտոբում, չնայած իր դեմ հարուցված քրեական գործին, հայտարարել է նրա խորհրդական Զորյան Շկիրյակը։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»։
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է երկու ամսից էլ քիչ ժամանակ։ Թեկնածուներից Հիլարի Քլինթընը շարունակում է պահպանել հանրապետական իր մրցակցի նկատմամբ առավելությունը։ Սակայն ի վերջո հաղթանակ տանելու Դոնալդ Թրամփի հնարավորությունները շարունակում են աճել։ Ինչպես փորձագետներն են ասում, հարցումների արդյունքները կարող են փոփոխվել մինչեւ ընտրությունների օրը։
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լայն լսումներ, տեղեկացրել է ադրբեջանական Turan լրատվամիջոցի թղթակիցը Վաշինգտոնից։
Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեն այսօր հայտնել է, որ սեփականաշնորհման ծրագրի շրջանակում երկրում վաճառվել է 36 միավոր պետական գույք։
Նյու Յորքի գլխավոր դատախազությունը հետաքննություն կանցկացնի ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամի աշխատանքի նկատմամբ։
Իսպանիայի Բարսելոն քաղաքում օտարերկրացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 24 մարդ։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Բարսելոնի ծայրամասում՝ Ronda Litoral շրջանում, հայտնում է Ser հեռուստաալիքը։
«Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական բաղադրիչը»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան պլանավորում է 2017 թվականի ֆինանսական տարում ավելացնել փախստականների ընդունման քվոտան 30 տոկոսով՝ մինչև 110 հազար մարդ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
ԿԺԴՀ-ում հարյուրավոր մարդիկ են զոհվել Համգյոն Պուկտոյի նահանգում մոլեգնող սաստիկ ջրհեղեղի հետեւանքով: Այս մասին հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությունը: