
Ուկրաինացի պատգամավորները մեղադրել են Սաակաշվիլիին բանդիտիզմի մեջ

«Ժողովրդական ճակատ» և «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունների պատգամավորները հայց են ներկայացրել Ուկրաինայի գլխավոր դատախազություն Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ՝ նրան մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման և երկրին 6,5 մլրդ գրիվնայի վնաս հասցնելու մեջ։
Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Միխայիլ Սաակաշվիլին ստեղծել է կազմակերպված հանցավոր խմբավորում՝ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների մասնակցությամբ։ Այդ պատճառով, շահերի բախումից խուսափելու համար մենք հայց ենք ներկայացրել հենց Գլխավոր դատախազություն»,- «Ուկրաինսկիե նովոստի»-ն մեջբերում է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դրոզդիկի խսքերը, ով ստորագրել է հայցը։
Հայցի հեղինակները պնդում են, որ Սաակաշվիլիի գործողությունները ծանր հետևանքներ են հասցրել պետությանը։