Բաժիններ՝

Իրանը սպառնացել է խոցել ամերիկյան հետախույզ ինքնաթիռները. FoxNews

Իրանը պատրաստ է եղել խոցել ամերիկյան P-8 Poseidon և EP-3 Eries հետախույզ ինքնաթիռները, որոնք մոտեցել էին իրանական սահմանին, հայտնում է FoxNews-ը՝ հղում կատարելով ամերիկյան կառավարությունում իր աղբյուրին։

Այսպես, սեպտեմբերի 10-ին ամերիկյան հետախույզ ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Հորմուզի նեղուցի երկնքով՝ Իրանի պետական սահմանից 24 կմ հեռավորության վրա։ Երկու ինքնաթիռներում եղել է 33 մարդ։

Ինքնաթիռները չեն խախտել Իրանի պետական սահմանը, և իրանցի զինվորականները ռադիոկապով նախազգուշացրել են ամերիկացիներին այն մասին, որ եթե շարունակեն թռչել սահմանի երկայնքով, ապա ռիսկի են դիմում խոցվել։

Նշվում է, որ ամերիկացի զինվորականները անտեսել են նախազգուշացումներն ու շարունակել են թռիչքները միջազգային օդային տիրույթում՝ իրանական տարածքին շատ մոտ հեռավորության վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս