Բաժիններ՝

Բացառիկ երևույթ․ Ջավախքում ֆլամինգոներ են հայտնվել

Ջավախքի Ազգային արգելոցի աշխատակիցներն ու հյուրերը բնության մեջ հազվադեպ հանդիպող երևույթի են ականատես եղել։ Նրանց հնարավորություն է ընձեռվել հետևել ֆլամինգոների երամի միգրացիային, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Տեսագրությունն արված է հայ ականատեսների կողմից, որոնք ականատես են եղել թռչունների միգրացիային։ Թռչունները հանգիստ քայլում են դաշտում, ուշադիր ուսումնասիրում շրջակայքը։

Գործակալությունը հայտնում է, որ ֆլամինգոները Վրաստանում նախկինում ևս հայտնվել են։

Ֆլամինգոները շատ վախկոտ թռչուններ են և ձգտում են խուսափել մարդկանց հետ ցանկացած շփումից։

Հավանաբար, հենց այդ պատճառով մարդկանց մինչ օրս չէր հաջողվել լուսանկարել կամ տեսագրել թռչուններին։

Ջավախքի ու Կոլխիդայի Ազգային պարկի տարածքով է անցնում թռչունների միգրացիայի կարևորագույն միջանցքներից մեկը։

https://www.youtube.com/watch?v=3k4D5_4vgIU

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930