
Պենտագոնը բանակի ճարպակալման մասին զեկույց է հրապարակել. Military Times

Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Պենտագոնը հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս մարմնի ավելորդ քաշ ունեցող զինվորականների թիվը, հայտնում է Military Times-ը։
ԱՄՆ զինված ուժերում ճարպակալման պատճառներից կարող են լինել ատլետիկ նախապատրաստության վրա կենտրոնացման թուլացումը, երիտասարդ սերնդի պասիվ կենսակերպը, անառողջ սնունդը (ֆասթ-ֆուդ), կարծում է հոդվածագիրը։
Հրապարակված տվյալները կարող են պարզապես համազգային գործընթացների արտացոլում լինել, ասվում է հոդվածում։
Զինվորականների գրեթե 7,8%-ը (յուրաքանչյուր 13-րդը) ունի ճարպակալման կլինիկական ֆորմա։
Տվյալների հրապարակումը տարակարծություններ է առաջացրել Պենտագոնի ներկայացուցիչների միջև։ Մի մասի մոտ ճարպակալման մակարդակի բարձրացումն անհանգստություն չի հարուցում, մյուս մասը կարծում է, որ դա կարող է կյանքի ու մահվան խնդիր լինել, քանի որ գեր զինվորականները չեն կարող բավականաչափ արագ տեղաշարժվել և հեշտորեն թիրախ կարող են դառնալ։