Քերին հորդորել է բոլոր կողմերին՝ պահպանել Սիրիայում հայտարարված հրադադարը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով լրագրողների առջեւ, պատմել է Սիրիայում վերսկսված հրադադարի հեռանկարների մասին: Նա հորդորել է բոլոր կողմերին՝ պահպանել զինադադարը եւ ասել է, թե դա, հնարավոր Է՝ Սիրիայում քաղաքական գործընթացն սկսելու վերջին հնարավորությունն է:
Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ է մտել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը, որոնք համաձայնեցվել են մի շարք խորհրդակցությունների արդյունքում: Զինադադարը պետք է տեւի 48 ժամ, իսկ այնուհետեւ եւս 5 օր: Դրանից հետո պրակտիկ գործունեությունը կսկսի Համատեղ գործադիր կենտրոնը, որի շրջանակներում Ռուսաստանի ե ԱՄՆ-ի զինվորականները կկորդինացնեն հարվածները «Ջեբհաթ ան Նուսրա», ԻՊ եւ ահաբեկիչների այլ խմբավորումների դիրքերին համաձայնեցված շրջաններում, որտեղ կդադարեցվեն սիրական օդուժի գործողությունները:
«Այսօր ես կրկնում եմ բոլոր կողմերին ուղղված կոչը՝ պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Դա շանս է Սիրիայի, բոլոր այն մարդկանց համար համար, ովքեր գտվում են պաշարման մեջ: Դա ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական դիվանագիտական գործընթաց սկսելու հնարավորություն է»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Ինչպես եւ առաջ՝ այս տարվա գարնանը հայտարարված սկզբնական հրադադարի դեպքում, Քերին նախազգուշացրել է, որ ներկա հնարավորությունը կարող է վերջինը լինել: «Ես հորոդորում եմ բոլոր կողմերին պաշտպանել այս պլանը, որովհետեւ, հարավոր է՝ սա միասնական Սիրիան փրկելու վերջին շանսն է»,- հավելել է Քերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: