Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ Անկարան այլևս չի կարող պնդել Սիրիայի հակամարտության կարգավորման վրա՝ առանց երկրի նախագահ Բաշար Ասադի մասնակցության։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները կարողացել են վերականգնել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ գործելով ԱՄՆ-ի ղեկավարությամբ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է SANA գործակալությունը։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները ոչնչացրել են Պալմիրա քաղաքի հայտնի Տետրապիլոնը։ Ոչնչացվել է նաև հռոմեական ամֆիթատրոնի մի մասը։ Այդ մասին հայտնում է սիրիական ORTAS հեռուստառադիոընկերությունը։
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքում, որը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի, ծագած ծեծկռտուքի հետևանքով 2 կին պատգամավոր վնասվածքներ է ստացել, հայտնում է Hurrieyt թերթը։
ԴԱԻՇ-ի զինյալները ավերել են Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնի մի մասը, հայտնել է սիրիական պետական SANA հեռուստաալիքը։
Եթե մեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանն ու SOCAR ընկերությունը մեզ բավականաչափ գազ մատակարարեն, Ռուսաստանից կախվածությունը կլինի զրոյական, լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան՝ գնահատական տալով «Գազպրոմի» և Վրաստանի կառավարության միջև կնքված նոր համաձայնագրին։
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժ. 21:00-ին, Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
«Կամ այնպիսի ուժեր են մասնակցելու, որոնք մի բանակցային սեղանի շուրջ չեն կարող գտնվել, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Իրանը»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի առաջին շաբաթվա մեջ աշխատանքային այց կկատարի Թուրքիա, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Վաշինգտոնում հունվարի 19-ին՝ տեղի ժամանակով երեկոյան բախումներ են տեղի ունեցելԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների ու ոստիկանության միջև, որոնք բողոքի ցույցեր են անցկացնում։
Ռուսական բանակը մոտ ժամանակներս կստանա գերձայնային զենք ու զորքերի ղեկավարման նոր սկզբունքներ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայում ձերբակալվել է Այշե Բաշարանը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցության պատգամավորը, որը ընտրվել էր Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգից։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Բեռլինում Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին է հանձնել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի շնորհած «Ազատության մրցանակը»:
ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում քաղաքական հակասություններն են իրեն խանգարել փակել Կուբայի Գուանտանամոյի բանտը, հայտնում է The Independent-ը։
Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազը, որը 1989թ. կատարել էր հայտնի Lambada հիթը, հարձակման զոհ է դարձել, հայտնում է Globo հեռուստաալիքը։
Սիրիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման պարագլուխներից մեկը, ասվում է Պենտագոնի կայքում։
Կանադայում հունվարի 19-ին մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը` Քնար Եմենիջյանը: Եմենիջյանը 107 տարեկան էր:
Գերմանիան 2017թ. կավելացնի պաշտպանական ծախսերը 2 մլրդ եվրոյով, սակայն չի կարողանա կատարել ՆԱՏՕ-ի պահանջը՝ ավելացնել ռազմական կարիքների ծախսերը երկրի մինչև 2% ՀՆԱ-ի չափով։
ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է գրել՝ ուղղված ամերիկացիներին։ Նամակի տեքստը հրապարակված է Սպիտակ տան կայքում։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը անհաջողության կմատնվի, իսկ նա կարող է դառնալ բռնապետ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ներդրող-միլիարդատեր Ջորջ Սորոսը։
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մարդատար ավտոմեքենան մեխ արագությամբ մխրճվել է հետիոտների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, նվազագույնը 20-ը վիրավորվել է։ Տուժածների թվում կան երեխաներ, գրում է The Guardian-ը։
Նյու Յորքում սկսվել է բողոքի զանգվածային ակցիա ընդդեմ ԱՄՆ նորընտիր նախագահի, որը այսօր պետք է պաշտոնապես ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Հնդկաստանի Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր է սահմանել կանանց համար՝ նրանց սեռական ոտնձգություններից եւ բռնությունից զերծ պահելու համար, տեղեկացնում է BBC-ն: Ներքին մի քանի չվերթերում առջեւի վեց տեղերը կվերապահվեն կանանց համար: Այս որոշմանը նախորդել են ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հետամտելու մի քանի դեպքեր:
2017 թվականին Հայաստանը կլինի ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների առաջին տասնյակում: Skyscanner զբոսաշրջային ծառայության կանխատեսումներ է իրականացրել և կազմել է ռուս զբոսաշրջիկների ուղևորությունների համար նախընտրելի երկրների թոփ-15 ցուցակն առաջիկա 12 ամիսների կտրվածքով:
Ավստրալահայ քաղաքական գործիչ, գործարար Գլեդիս Բերեջիկլյանը կարող է դառնալ Նոր Ուելս նահանգի վարչապետ:
British American Tobaccо-ն (BAT)՝ ծխախոտի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը, պայմանավորվածություն է ձեռք բերել 49,4 մլրդ դոլարով Reynolds American-ի բաժնետոմսերի 57,8 տոկոսը գնելու շուրջ:
«Լավրովի պատասխանն ադրբեջանցի լրագրողի հարցին աղմկահարույց էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հիմքեր չի տեսնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը քննարկելու համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիմը իշխանության լինելու վերջին ժամերին անգամ շարունակում է հարվածներ հասցնել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների հիմքերին:
Տարբեր գերատեսչությունների և ծառայությունների շուրջ 28 հազար աշխատակից կապահովի ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության անվտանգությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին: