Բաժիններ՝

Բրազիլիայում սպանվել է Lambada հայտնի հիթի երգչուհին

Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազը, որը 1989թ. կատարել էր հայտնի Lambada հիթը, հարձակման զոհ է դարձել, հայտնում է Globo հեռուստաալիքը։

Հանցագործները նրան պատկանող հյուրանոցից հափշտակել են 15 հազար ռեալ (մոտ 4.5 հազար դոլար) և ոսկե սկավառակը, որը Բրազը ստացել էր հայտնի երգի կատարման համար։

Ներկայումս 2 կասկածյալ է ձերբակալվել։ Նրանցից մեկը (երգչուհուն պատկանող հյուրանոցի նախկին աշխատակիցը) խոստովանել է հանցանքը։

Երգչուհու այրված մարմինը հայտնաբերվել էր նրա սեփական ավտոմեքենայի մեջ՝ իր հյուրանոցի հարևանությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս