Մելբուռնում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների խմբի մեջ, կան զոհեր
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մարդատար ավտոմեքենան մեխ արագությամբ մխրճվել է հետիոտների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, նվազագույնը 20-ը վիրավորվել է։ Տուժածների թվում կան երեխաներ, գրում է The Guardian-ը։
Ականատեսների խոսքով՝ վարորդը դիտավորյալ է ընթացել մարդկանց ուղղությամբ և անգամ չի էլ փորձել կանգնեցնել մեքենան, որը մխրճվել է մայթին գտնվող մարդկանց մեջ։ Սկսվել է խուճապ, մարդիկ սկսել են թաքնվել հարակից խանութներում։
Վարորդին հաջողվել է ձերբակալել։ Ոստիկանությունը փորձում է պարզել նրա գործողությունների դրդապատճառը։
Հիշեցնենք, որ ներկայումս Մելբուռնում անցկացվում է Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը, քաղաք են ժամանել հազարավոր զբոսաշրջիկներ ողջ աշխարհից։
https://www.youtube.com/watch?v=e9j1ldOE3oU