![](/banners/BeFunky-design.jpg)
Լեհաստանը հիմքեր չի տեսնում ՌԴ դեմ պատժամիջոցների վերացման համար
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/491EC5DE-556C-4CF2-B007-4F658B51E858_mw1024_mh1024_s_640x420.jpg)
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հիմքեր չի տեսնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը քննարկելու համար: Այս մասին Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Դավոսում Միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում:
«Մենք չպետք է այդ հարցը քննարկենք: Մենք պետք է շարունակենք, քանի որ պատժամիջոցների վերացման համար հիմքեր չկան: Մինսկյան պայմանավորվածությունները չեն կատարվել»,- ընդգծել է Վաշչիկովսկին:
Անդրադառնալով Լեհաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի համալրմանը՝ Լեհաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ դրա արդյունքում իր երկիրն առավել պաշտպանված է զգում: «Մենք որոշել ենք պաշտպանվել, սակայն նաև երկխոսություն վարել Ռուսաստանի հետ: Հիմա նրանցից է կախված, թե ինչպես կօգտվեն այդ հնարավորությունից»,- ամփոփել է լեհ նախարարը: