Բաժիններ՝

Բախումներ Վաշինգտոնում Թրամփի հակառակորդների ու ոստիկանության միջև

Վաշինգտոնում հունվարի 19-ին՝ տեղի ժամանակով երեկոյան բախումներ են տեղի ունեցելԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների ու ոստիկանության միջև, որոնք բողոքի ցույցեր են անցկացնում։

Ինչպես հայտնում են ականատեսները, բախումները սկսվել են Ազգային մամուլի ակումբի շինության մոտ, որտեղ Թրամփի կողմնակիցները երդմնակաության նախօրեին հավաքվել են հանդիսավոր ընթրիքի, հայտնում է DW-ն։

Նշվում է, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ու մահակներ, իսկ ցուցարարները օգտագործել են ծխեցնող միջոցներ։ Նվազագույնը 1 ցուցարար վնասվածքներ է ստացել։

Ավելի վաղ Նյու Յորքում Թրամփի դեմ բազմահազարանոց ցույց էր անցկացվել, որին մասնակցել են բարձրաստիճան քաղաքական գործիչներ ու հոլիվուդյան աստղեր։
Վաշինգտոնի բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031