Բաժիններ՝

Սորոսը Թրամփին անվանել է խարդախ և պոտենցյալ բռնապետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը անհաջողության կմատնվի, իսկ նա կարող է դառնալ բռնապետ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ներդրող-միլիարդատեր Ջորջ Սորոսը։

«Ես նրան կբնութագրեի որպես խաբեբայի, խարդախի ու պոտենցյալ բռնապետի։ Սակայն նա ընդամենը պոտենցյալ բռնապետ է, քանի որ ես վստահ եմ, որ Սահմանադրությունն ու Միացյալ Նահանգների քաղաքական ինստիտուտները բավականաչափ ուժեղ են։ Նա բռնապետ կդառնար, եթե կարողանար ջրից չոր դուրս գալ, սակայն նա դրան ընդունակ չէ»,- հայտարարել է միլիարդատերը։

Սորոսը վստահություն է հայտնել, որ Թրամփի քաղաքականությունը դատապարտված է ձախողման նրա ներքին հակասությունների պատճառով։

Սորոսը ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմնակիցն էր ու նրա նախընտրական քարոզարշավին նվիրաբերել է մոտ 25 մլն դոլար։

Թրամփի հաղթանակից հետո Սորոսը կրել է մոտ 1 մլրդ դոլարի վնաս ֆոնդային շուկայում անսպասելի միտումների հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031