Գերմանիան 2017թ. կավելացնի պաշտպանական ծախսերը
Գերմանիան 2017թ. կավելացնի պաշտպանական ծախսերը 2 մլրդ եվրոյով, սակայն չի կարողանա կատարել ՆԱՏՕ-ի պահանջը՝ ավելացնել ռազմական կարիքների ծախսերը երկրի մինչև 2% ՀՆԱ-ի չափով։
Ինչպես պլանավորվում է, Գերմանիան այս տարի կծախսի 37 մլրդ եվրո, ինչը կազմում է ՀՆԱ-ի 1.2%-ը։
Դաշինքի գնահատականների համաձայն՝ ՆԱՏՕ-ի միայն 5 անդամ կարող է կատարել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2%-ի չափով ավելացնելու պահանջը՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Էստոնիան։
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հայտարարելով պաշտպանական ծախսերի ավելացման մասին, ընդգծել է, որ Գերմանիան «շարժվում է ճիշտ ուղղությամբ», սակայն չի կարող կտրուկ ավելացնել ռազմական կարիքների ծախսերը 1 տարում։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ էր արել Գերմանիային ու դաշինքի մյուս անդամներին ավելացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2%-ի չափով։