Պուտինը կարող է այցելել Պեկին հաջորդ շաբաթ
Չինական South China Morning Post թերթը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով կարող է ժամանել Չինաստան հաջորդ շաբաթ։
«Աղբյուրները հայտնել են… որ (Ռուսաստանի նախագահի – խմբ.) այցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին՝ մայիսի 20-ին»,- ասվում է հրապարակման մեջ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Կրեմլը շուտով կհայտարարի Ռուսաստանի առաջնորդի Չինաստան այցի ամսաթվերը։ Նա նախկինում հայտնել էր, որ Պուտինի Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են և այն շատ շուտով կկայանան։



