Բաժիններ՝

Օբաման հայտնել է, թե ինչու չի կարողացել փակել Գուանտանամոյի տխրահռչակ բանտը

ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում քաղաքական հակասություններն են իրեն խանգարել փակել Կուբայի Գուանտանամոյի բանտը, հայտնում է The Independent-ը։

Ընդ որում՝ նա նշել է, որ շնորհիվ ԱՄՆ հեռացող վարչակազմի գործունեության, տվյալ բանտում բանտարկյալների թիվը զգալի կրճատվել է։

Օբամայի խոսքով՝ եթե բանտը փակելն այդքան հեշտ լիներ, ինքը դա վաղուց կաներ։
«Թեև ի սկզբանե դրան կողմ էին երկու կուսակցությունները, ցավոք, դա դարձավ միջկուսակցական պայքարի առարկա»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ներկայումս Գուանտանամոյի բանտում գտնվում է 41 բանտարկյալ։ Բանտը արդեն լքել է 196 մարդ։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում ազատ արձակել Գուանտանամոյի բանտարկյալներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031