
Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկը

Սիրիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման պարագլուխներից մեկը, ասվում է Պենտագոնի կայքում։
Զինյալ Մուհամմեդ Հաբիբ Բուսադուն ատ-Թունիսին ոչնչացվել է Սիրիայի Իդլիբ նահանգում հունվարի 17-ին։
Նշվում է, որ նա մասնակցել է ծայրահեղականներին օգնություն տրամադրելու և արտաքին գործողություններ կատարելու աշխատանքներին, ինչպես նաև առնչություն է ունեցել Արևմուտքի երկրները գրոհելու ծրագրերին։
Նա Սիրիա էր ժամանել 2014թ., մինչ այդ մի քանի տարի անցկացրել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, որտեղ կապեր է պահել որոշ ծայրահեղականների հետ։