Բաժիններ՝

Ինչպե՞ս է անցկացվելու Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժ. 21:00-ին, Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

Տարվա ամենագլխավոր արարողություններից մեկի ծրագիրը ներառում է այցելություն Սպիտակ տուն, երդման հանդիսավոր արարողություն, ելույթ, Կապիտոլիումում ընդունելություն, շքերթ, պարահանդես։

Միջոցառմանը ներկա կլինի ավելի քան 1500 հրավիրյալ։
Հայտնի է, որ ԱՄՆ ազգային հիմնը կկատարի America’s Got Talent-ի հաղթող, 16-ամյա Ջեքի Իվանկոն։

Համերգին կմասնակցի նաև Ռազմական շքերթի նվագախումբն ու Radio City Rockettes-ի պարողները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 50 դեմոկրատ կոնգրեսական բոյկոտել է Թրամփի երդմնակալության արարողությունը։

Բողոքի ցույցեր են անցկացվում Նյու Յորքում և Վաշինգտոնում։ Հազարավոր քաղաքացիներ խոստացել են, որ կխանգարեն երդմնակալության արարողությանը։ Նրանք պլանավորում են փակել կենտրոնական փողոցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս