Ադրբեջանում անչափահասների կողմից ինքնասպանության դեպքերը հաճախակի են դարձել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը Հրանտ Դինքի գործի շարունակողն է դարձել: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Trump University-ն իր նախկին տեսքով վաղուց է դադարեցրել գոյությունը, քանի որ գործել է առանց ուսումնական հաստատության թույլատրագրի: Դրանք եղել են գործարարության բնագավառում հաջողության հասնելու ունակությունների ուսուցման յուրատեսակ դասընթացներ:
«Ընդհանուր անվտանգության նկրտումը Թուրքիա-Հայաստան սահմանին տխուր պատկեր է ստեղծում այն մարդկանց համար, որոնք 25 տարի սահմանի բացում են ակնկալում։ Սա անվստահության ևս մեկ առիթ է դառնալու այս հարաբերություններում»,- ասաց Արա Գոչունյանը։
Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերի շատ լայն շրջանակ, ինչպես նաև այդ աշխատանքում Ռուսաստանի մասնակցությունը:
2012 թվականից Ասանժը թաքնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան կասկածում են բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Իր մեղքը լրագրողը ժխտում է և երկյուղում է, որ Շվեդիայի իշխանություններին հանձնվելուց հետո Ստոկհոլմն իրեն կարտահանձնի ԱՄՆ։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալան Դանքանի հետ:
Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից տասը տարի անց մեծ թվով անձինք Ստամբուլում կրկին հավաքվել են «Ակոս» պարբերականի խմբագրատան առջև` հարգանքի տուրք մատուցելու մտավորականի հիշատակին: Հավաքվածների շարքում են տարբեր մտավորականներ, պատգամավորներ, այդ թվում և հայ պատգամավոր Գարո Փայլանը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Կրեմլում սկսել է նվազել էյֆորիան՝ կապված Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Դրան եկել է փոխարինել սկեպտիցիզմը՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում կարող է ինչ-որ առաջընթաց գրանցվել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով 4 բարձրաստիճան ռուս պաշտոնյաների։
Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացրած Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովը պլանավորում էր մահապարտ դառնալ հարձակման ժամանակ, սակայն պայթեցրած նռնակը եղել է ոչ թե ռազմական, այլ լուսաձայնային, հայտնում է Hurriyet-ը՝ վկայակոչելով հետաքննությունում աղբյուրին։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աստանայում միջսիրկական բանակցությունների առաջնային խնդիրն է հրադադարի հաստատումը տարածաշրջան մարդասիրական օգնության ապահովման համար։
«Ալիևը փորձելու է ասել, որ իր ձեռքում է Եվրոպայի անվտանգությունը: Մենք էլ նոր ուղերձ պետք է ձևավորենք. ՀՀ-ն և Արցախը ապահովում են Եվրոպայի անվտանգության հարավ-արևելյան սահմանը: Չինարիի դեպքին հաջորդած պատժիչ գործողություններից հետո լսե՞լ եք, որ մի եվրոպացի չինովնիկ մեզ ասի՝ ինչո՞ւ եք արել»:
Թուրքիայում մոտ 43 հազար մարդ է կալանավորվել թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեղադրանքով հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո, մոտ 93 հազար պետծառայող հեռացվել է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Փրկարարները կենտրոնական Իտալիայում ձնահյուսի տակ մնացած հյուրանոցից դուրս են բերել առաջին զոհի մարմինը, հայտնում է Rainews24-ը։
Թեհրանում 17-հարկանի Plasсo առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, որոնց մեծ մասը հրշեջներ են։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի թեհրանյան բյուրոն, հրշեջների հետ միասին փլատակների տակ են մնացել նաև առևտրի կենտրոնների աշխատակիցները։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է երկրի տնտեսությունում բացասական գործոնների պահպանման մասին՝ միջազգային պատժամիջոցների ու էներգակիրների գների ոչ բարձր գների ֆոնին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետը կդառնա առաջինը 1988 թվականից ի վեր, որտեղ չի լինի լատինաամերիկյան ծագումով պաշտոնյա, գրում է The Dallas News-ը Թրամփի վարչակազմի վերջին նշանակումների մասին նորությունների ֆոնին։
«Բարդ հարց է. իրականում Ամերիկան բավականաչափ կայացած պետություն է՝ իր բոլոր կառույցներով։ Նախագահից շատ բան է կախված, բայց ընդհանուր գծերով մեծ փոփոխություններ, շատ ծայրահեղ տեղաշարժեր դժվար է պատկերացնել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո հայկական կողմն ի՞նչ սպասելիքներ ունի։
Ադրբեջանը պատրաստ է աջակցել նավթարդյունահանման հավելյալ կրճատման մասին որոշմանը, եթե այն ընդունվի ՕՊԵԿ-ի և կազմակերպության մեջ չմտնող երկրների կողմից, RIA Novosti-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։
Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ, հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսկան ֆորումի շրջանակում։
«Բավարար չէ, որ Ադրբեջանը թույլ չտվեց, որպեսզի այնտեղ գործի ԵԱՀԿ գրասենյակը, հիմա էլ փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի գործունեությանը: Կարծում եմ՝ այստեղ եվրոպական կառույցները, հատկապես՝ ԵԱՀԿ-ն, մտածելու տեղիք ունեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով, որ ԵԱՀԿ-ն պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերի Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու՝ Ադրբեջանի պահանջի նկատմամբ:
Թեհրանում ուժեղ հրդեհի հետևանքով փլուզվել է բարձրահարկ առևտրի կենտրոնի շենքը։ Իրանական Tasnimnews հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է նվազագույնը 30 հրշեջ։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չի թույլատրվի մուտք գործել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում գտնվող հյուրանոց երդմնակալության շաբաթվա ժամանակ, գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով հյուրանոցի վաճառքի և մարքեթինգի հարցերով տնօրեն Պատրիսիա Թանգին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում ներկայացրել է նոր կարգախոս իր 2020թ. նախագահական ընտրարշավի համար։
Մալիի ռազմական ճամբարում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 60 մարդու։ Եվս 115 մարդ վիրավորվել է, հայտնում է The Associated Press-ը՝ վկայակոչելով Մալիի նախագահի մամուլի ծառայությանը։
Իտալիայի Rigopiano հյուրանոցում, որը պատուհասել էր ձնահյուսը, մահացած հայտնաբերվել է 30 մարդու մարմին։ Այս մասին հաղորդում է Rai News-ը Twitter-ում։
Երևանում հունվարի 18-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերու թյան, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը:
ԱՄՆ 17 նահանգների նվազագույնը 28 հրեական մշակութային կենտրոններ են ստացել ռումբի մասին սպառնալիքներ հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը։
«Գազպրոմի» հետ Հայաստան գազամատակարարման վերաբերյալ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք Է, այդուհանդերձ, եթե հնարավորություն լինի, կանեմ ամեն ինչ, որպեսզի այն առավելագույնս հրապարակվի, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ։