Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալին ջերմորեն է արտահայտվել նորընտիր նախագահի հասցեին՝ ընդգծելով, որ Թրամփի վարչակազմը կարող է ամրապնդել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում:
Մեծ Բրիտանիայի ներկայիս կառավարությունը մարտի 31-ը համարում է վերջնաժամկետ, երբ բրիտանացի պատգամավորները պետք է տան իրենց համաձայնությունը, որպեսզի Մեյը սկսի երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։
«Այսօր հարցն այն է, որ նա ունի հետևորդների մի լայն զանգված, որոնք հավանում են իր այս գաղափարը, իսկ հասարակության մյուս կեսը չի հավանում, որի հետևանքով երկիրը բաժանվել է երկու մասի, և պարզ չէ, թե զարգացումներն ինչ ուղով կընթանան»,- ասաց Հարութ Սասունյանը։
«Այս հարցը եղել է մշտապես իր վերահսկողության ներքո, այս տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերություններն ազդված են եղել հենց Էրդողանի քաղաքականությունից, ուստի կարծում եմ, որ գալիք հանրաքվեի արդյունքները որևէ կերպ չեն ազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա»։
Ոսկանյանի խոսքով՝ Թուրքմենստանն աշխարհում գազային ռեսուրսներ ունեցող երկրների հնգյակի անդամ է, ունի նաև խոշոր էներգետիկ ռեսուրսներ, կարևոր խաղացող է, բայց ունի խնդիրներ՝ այդ ռեսուրսներն արտահանելու հետ կապված. «Տարիներ շարունակ ինքնամեկուսացման քաղաքականություն վարող այս երկիրն արդի էներգառեսուրսների գների անկման պայմաններում ելքեր է փնտրում սեփական գազային ռեսուրսները դեպի Արևմուտք տեղափոխելու առումով, և այդ ելքերից մեկը, դատելով եղած հանդիպումներից, կարող է լինել Հայաստանի միջոցով»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Այս մասին Կարապետյանը նշել է համատեղ ասուլիսում:
Կողմերը հայտագրեր են փոխանակել 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագիր:
Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան Աստանայում հանդիպման արդյունքներով պայմանավորվել են ստեղծել եռակողմ մեխանիզմ, որը հետևելու է Սիրիայում հրադադարի դեպքերին ու հակամարտության մասնակիցների կողմից սադրանքների կանխարգելմանը։
«Շատ կարևոր է երկկողմ համագործակցության հումանիտար ասպեկ տը, մեր քաղաքացիների ուղիղ կապերի ընդլայնումը: Այցի շրջանակում մենք պայմանավորվել ենք, որ մեր երկրի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչի մասին ստորագրվեց փաստաթուղթ: Դա կամրապնդի այնպիսի կարևոր ոլորտում համագործակցությունը, ինչպիսին հումանիտար փոխգործակցությունն է»,- ասել է Մեդվեդևը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նոր Սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ, սակայն, ըստ Time-ի, նա հաղթելու քիչ հնարավորություն ունի։
«Հայաստանը չի հրաժարվել Իրան-ՀՀ երկաթգծի ծրագրից. լուծարվել է միայն մեր կառավարության ավելորդ օղակը, որովհետև նմանատիպ գործառույթ կարող է իրականացնել համապատասխան նախարարության համապատասխան վարչությունը: Չնայած մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ Հայաստանը շարունակում է այս ծրագիրը պահել իր օրակարգում և ջանքեր է գործադրում ներդրումներ հայթայթելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ դա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ծրագիր է:
Սիրիական ճգնաժամի խնդրին նվիրված աշխատանքն Աստանայում ավարտվել է, ընդդիմությունը տվյալ հարցերը կքննարկի Ժնևում փետրվարի 8-ին, RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի ընդդիմության պատվիրակության անդամ Հիշամ Մարուան։
Իտալացի փրկարարները երկրի Ֆարինդոլա քաղաքում ձնահյուսից տուժած Rigopiano հյուրանոցից դուրս են բերել մի քանի մարմին։ Այսկերպ զոհերի թիվը հասել է 14-ի, հայտնում է Reuters-ը։
Խորվաթիայի խորհրդարանում երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ քաշքշուկ է ծագել, ինչի հետևանքով ընդդիմադիր պատգամավորներ Իվան Պերնարին ու Իվան Սինչիչին նիստերի սրահից ձեռքերի վրա են դուրս բերել։
2016թ. Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերությունում արտադրված արտադրատեսալների ընդհանուր ծավալի 86 %-ը կազմել է պաշտպանկան և հատուկ նշանակության արտադրանքը, 14%-ը՝ քաղաքացիական նշանակության արտադրանքը։
Թուրքիայի կառավարությունը վավերացրել է Ադրբեջանի հետ տեխնիկական համագործակցության մասին արձանագրությունը, հայտնում է թուրքական Resmi Gazete («Պաշտոնական թերթ») կայքը։
Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ հայ-ռուսական համագործակցության ակտուալ ուղղությունները քննարկելու համար, և ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մեր պատվիրակությունը եկել է շատ դրական և գործնական տրամադրվածությամբ:
Այսօր Ստրսաբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում կայացել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի նիստը, հայտնում է ԵԽԽՎ կայքը։
«Հայաստան-Իրան-Թուրքմենստան համագործակցությունը բավականին հետաքրքիր ու հեռանկարային նոր ռազմավարական ուղղություն է: Դժվար է այսօր խոսել այդ համագործակցության ձևաչափերի մասին, բայց հեռանկարային է այն առումով, որ Հայաստանն այդ պետությունների հետ առանձին համագործակցության ավանդույթներ ունի: Երկար տարիներ Թուրքմենստանն է եղել գազի հիմնական ներմուծողը Հայաստան, նմանատիպ համագործակցության բավականին էֆեկտիվ ծրագիր կա Իրանի հետ: Հետևաբար՝ այս երկու համագործակցության ձևաչափերը հույս են տալիս ասելու, որ այս եռաչափ համագործակցությունն էլ որոշակի հեռանկարներ ունի»:
Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային միջավայրին, չնայած էներգակիրների գների փոփոխությանը, մի շարք այլ տնտեսական իրավիճակներին, մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման մասին, արտադրանքի մատակարարմանը, ապա նախորդ տարի տեսանք 70 տոկոսի աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունքում է»,- ասել է Մեդվեդևը՝ ավելացնելով, որ կան նաև մի շարք այլ հարցեր և ներդրումային, և հումանիտար:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրից, Ավստրալիան ձեռնարկում է փորձ՝ փրկելու տարածաշրջանային առևտրային համաձայնագիրը։
Կրեմլը չի դիտարկում Ռուսաստանի հետ սահմաններին չինական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայումը՝ որպես սպառնալիք։ Այդ մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին առանց խորհրդարանի հավանության գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Պարենի համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Էրտարին Կազընիի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Աստանայում բանակցությունները սիրիական ճգնաժամի կարգավորման միջանկյալ փուլ են։
ԱՄՆ-ը պատրաստվում է Եվրոպայում տեղակայել AH-64A Apache 20 հարվածային ուղղաթիռներ, ասվում է ամերիկյան բանակի կայքում։
Դեսպանը նշեց, որ 2017 թվականից ակնկալում են, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ձևավորված դրական պահը, այս դրական շարժընթացը կպահպանվի և նոր մակարդակի կբարձրանա։
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը Աստանայի բանակցություններում չի ստորագրի հրադադարի վերաբերյալ ամփոփիչ կոմյունիկեն, հայտարարել է Աստանայի բանակցություններում ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչ Յախյա ալ-Արիդին։
Փարիզի փոխքաղաքագլուխ Ժան Լուի Միսիկան լրագրողներին հայտարարել է, որ անվարորդ փոխադրամիջոցները շուտով հեղափոխություն կկատարեն քաղաքային տրանսպորտի աշխարհում և լիովին կփոխեն մարդկանց կյանքը մեծ քաղաքներում:
Անկարան մտադիր չէ Էլ-Բաբ քաղաքը հանձնել սիրիացի զինվորականներին այն բանից հետո, երբ այնտեղից կվտարի ԴԱԻՇ-ի զինյալներին։
Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի «Տանէգասիմա» տիեզերակայանից գործարկվել է կապի ռազմական արբանյակով H-2A հրթիռակիրը, հայտնում են չինական ԶԼՄ-ները։