Բաժիններ՝

Հնդկական ինքնաթիռներում հայտնվել են տեղեր միայն կանանց համար

Հնդկաստանի Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր է սահմանել կանանց համար՝ նրանց սեռական ոտնձգություններից եւ բռնությունից զերծ պահելու համար, տեղեկացնում  է BBC-ն:
Ներքին մի քանի չվերթերում առջեւի վեց տեղերը կվերապահվեն կանանց համար: Այս որոշմանը նախորդել են ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հետամտելու մի քանի դեպքեր:

Ավիաընկերությունն այս կերպ ցանկանում է պաշտպանել միայնակ ճամփորդող ուղեւորներին: Միայնակ կինը կարող է այդ տեղը գրանցման կանգնակում խնդրել առանց լրացուցիչ վճարի:
Հնդկաստանում կանանց համար արդեն կան գնացքների առանձին վագոններ եւ ավտոբուսներ, իսկ որոշ քաղաքներում երթեւեկում են նույնիսկ վարդագույն  մոտոտաքսիներ, որոնք փոխադրում են միայն կանանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031