Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ԶՊՄԿ-իանունը շահարկելուց. Արայիկ Մարգարյան
«Հարգելի գործընկերներ,
Վերջին շրջանում լրատվականներից մեկը հոդվածէր հրապարակել ԶՊՄԿ-ի գործունեությանվերաբերյալ՝ տարածելով իրականությանը համապատասխանող տեղեկություններ և անելովմոլորեցնող պնդումներ։ Քանի որ այդհրապարակումները առաջացրել են լրատվականդաշտում տարբեր գործընկերների կողմից որոշհարցեր, հարկ եմ համարում հրապարակայնորենարձագանքել այդ ապատեղեկատվությանը։
Այսպես, խնդրո առարկա հրապարակումներիցմեկում հեղինակը պնդում է, որ «ԶՊՄԿ-ն, որը երկարտարիներ համարվում էր խոշորագույն հարկատուն, արդեն պարբերաբար զիջում է առաջատարիդիրքերը»։


Իրականում՝ ճիշտ հակառակը. ԶՊՄԿ-ն միայն 2021 թ.-ից է 4 տարի անընդմեջ գլխավորել խոշորհարկատուների ցուցակը, ինչն աննախադեպցուցանիշ է եղել ԶՊՄԿ-ի համար։ Դրանից առաջ՝ 10 տարիների ընթացքում, ընկերությունը միայն մեկանգամ է զբաղեցրել 1-ին տեղը, իսկ 2016 թվականին1000 խոշոր հարկատուների ցուցակում հանգրվանելէր 16-րդ հորիզոնականում։
Սրա հետ մեկտեղ, հիշեցնեմ, որ հարկատուներիցուցակում հարկատուների դիրքը կախված է ամենատարբեր հանգամանքներից։ 2025 թվականինԶՊՄԿ-ն 3-րդ հորիզոնականում է հայտնվելտնտեսության իրական ցուցանիշներին չառնչվողտեխնիկական պատճառներով՝ իրականումշարունակելով առաջինը լինել տնտեսականարդյունքների առումով։ Այս տարի, վստահ ենք, վերադարձնելու ենք նաև առաջատարի ֆորմալդիրքերը։

Հաջորդ պնդումը վերաբերում էր համաշխարհայինշուկայում ԶՊՄԿ-ի դերին, որը կրկին հիմնված է ոչպրոֆեսիոնալ և շփոթեցնող պնդումների վրա։ Այսպես, հոդվածագիրը պնդում է, որ, լինելովաշխարհում մոլիբդենի խոշոր արդյունահանողներիառաջին քսանյակում, նախորդ տարի ընկերությանմասնաբաժինը մոլիբդենի համաշխարհայինարտադրության մեջ կազմել է 2.2 տոկոս։ Տարբերհաշվարկներով՝ Քաջարանի հանքավայրում է գտնվում մոլիբդենի համաշխարհային պաշարներիշուրջ 7 %-ը, սակայն սա խորհրդային տվյալների վրահիմնված մոտավոր, պայմանական հաշվարկ է։ Բայցխնդիրը նույնիսկ դա չէ։ Պարզ մաթեմատիկայիցհասկացող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ գնահատված պաշարները և տարեկանարտադրության տոկոսները՝ համաշխարհայինարտադրության ենթատեքստում, տարբերհասկացություններ են։
ԶՊՄԿ-ն բազմիցս հայտարարել է, որ տնօրեններիխորհրդում կառավարության կամ այլ բաժնետերերիներկայացուցիչները ուղղակի չեն մասնակցումկառավարչական գործունեությանը, և խորհրդում21,8%-ի բաժնետիրոջ ներկայացուցիչը չի կարողազդեցություն ունենալ «Հայաստանի մոլիբդենայիններուժի նվազեցման» կամ ավելացման վրա։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև արձագանքել որոշքաղաքական գործիչների կողմից երբեմն հնչողանհիմն հայտարարություններին և ամենայնպատասխանատվությամբ պնդել, որ ԶՊՄԿ-ն որևէքաղաքական ներգրավվածություն և ֆինանսականմասնակցություն չունի։ Աշխատակիցներիանձնական ծախսերն իրենց անձնականիրավասությունն են։
Առանց վարանելու կարող ենք պնդել, որ ԶՊՄԿ-ն Հայաստանում ամենաթափանցիկ աշխատողընկերությունների առաջնագծում է՝ թե՛ ֆինանսական հոսքերի, թե՛ մյուս ցուցանիշներիմասով։
Իրական շահառուների մասին բոլորտեղեկությունները ներկայացված են՝ օրենքին և ԱՃԹՆ պարտավորությունների շրջանակինհամապատասխան։ Իսկ թե ինչու լրագրողը չիկարողանում տեղեկություններ գտնել բացաղբյուրներից, չեմ կարող մեկնաբանել։ Հեղինակը չիկարողացել անգամ բաց աղբյուրներից ճշտելսեփականատերերից մեկի մասնաբաժնի ծավալը՝ նրան վերագրելով առնվազն 5 անգամ ավելի մեծմասնաբաժին։
Միաժամանակ, կարծում եմ՝ լրատվական դաշտումմեր բոլոր գործընկերները առնվազն ոչպրոֆեսիոնալ կհամարեն այն հանգամանքը, որլրագրողը մեզ ուղղված հարցումն ուղարկել է հոդվածը հրապարակելուց մեկ ժամ անց, և ոչ թեդրանից առաջ, ինչից ակնհայտ է, որ նպատակը, ցավոք, իրականությունն իմանալը չէր։
Ամփոփելով՝ ուզում եմ հիշեցնել, որ ԶՊՄԿ-ն ՀՀ տնտեսության շարժիչ ուժն է, և հորդորում եմ զերծմնալ քաղաքական նպատակներով ընկերությանանունը շահարկելուց։ Ապատեղեկատվության և չստուգված ու կեղծ պնդումների տարածումըկանխելը տնտեսության երկարաժամկետ շահերից է բխում։ Այլապես չէի արձագանքի նաև այժմ»։
ԶՊՄԿ լրատվության և հասարակայնությանկապերի բաժնի պետ
ԱՐԱՅԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ



