Հալյուցինացիաներ առաջացնող սնկի թեման հասավ դատարան. Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել

Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։

Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջում է Սամվել Կարապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր հայտարարությունը, ինչպես նաև վճարել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Ուզում եմ գաղտնիք բացել. վարչապետն անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղի ռեստորանում սունկ է փորձել, որը մարդու մոտ «հալյուցինացիա» է առաջացնում։ Դուրը եկել էր և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։

Նիկոլ Փաշինյանն էլ, ի պատասխան, արձագանքել էր՝ դատի է տալու Սամվել Կարապետյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031