Բաժիններ՝

Չինաստանը համաձայնել է 200 Boeing ինքնաթիռ գնել. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ համաձայնել է գնել 200 Boeing ինքնաթիռ։

Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ ղեկավարը հայտնել է, որ պետական այցի շրջանակում Սի Ծինփինի հետ քննարկվել են տարբեր հարցեր։ «Մենք շատ լավ հանդիպում ենք ունեցել։ Նա համաձայնել է պատվիրել 200 ինքնաթիռ Boeing-ից։ Դա մեծ թվով աշխատատեղեր են»,- ասել է Թրամփը։

Մայիսի 13-15-ը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում նրան ուղեկցել են խոշոր ամերիկացի գործարարներ, այդ թվում և Boeing-ի ղեկավար ու նախագահ Քելի Օրթբերգը։

Մյուս գործարարների շարքում էին նաև Meta, SpaceX և Tesla’s, Apple, Cargill, Visa, Cisco, Qualcomm, Coherent, Micron, GE ⁠Aerospace, Illumina, Mastercard ընկերությունների ղեկավարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031