Բաժիններ՝

Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է Բիլի Գրեմի Ավետարանչական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ֆրանկլին Գրեմին ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին փոխանցել, որ Մինսկում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի։ Այս մասին հայտնել է ԲելՏԱ գործակալությունը։

«Ձեզ, Ֆրանկլին, ուզում եմ շնորհակալություն հայտնել բարի ուղերձի համար, որն ինձ փոխանցեց պարոն Քոուլը իր այցի և մեր բանակցությունների ժամանակ։ Դուք չէ՞ որ հասկանում եք, որ առանց ԱՄՆ նախագահի մեզ համար, թերևս, ավելի դժվար կլիներ հաստատել մեր հարաբերությունները»,- նշել է Լուկաշենկոն։

«Ուստի հանդիպման ժամանակ, ես գիտեմ, որ դուք լավ հարաբերությունների մեջ եք նախագահի հետ, փոխանցեք նրան լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի»,- ասել է Լուկաշենկոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031