«Առանց Ասադի կարգավորումն իրական չէ». Թուրքիայի փոխվարչապետը՝ Սիրիայի մասին
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ Անկարան այլևս չի կարող պնդել Սիրիայի հակամարտության կարգավորման վրա՝ առանց երկրի նախագահ Բաշար Ասադի մասնակցության։
«Թուրքիան այլևս չի կարող պնդել հակամարտության կարգավորում՝ առանց Ասադի մասնակցության, դա իրական չէ, քանի որ կարծում եմ, որ մենք պարզապես պետք է աշխատենք նրա հետ, ինչ ունենք»,- ասել է Շիմշեքը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը։
Աստանայի բանակցությունները, որոնց անցկացումը նախաձեռնել են ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները, պետք է մեկնարկեն հունվարի 23-ին։
Դրանց մասնակցելու են Դամասկոսի ու Սիրիայի զինված ընդդիմության միասնական պատվիրակության անդամները։