Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի գրոհայիններն ավերել են Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնը

ԴԱԻՇ-ի զինյալները ավերել են Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնի մի մասը, հայտնել է սիրիական պետական SANA հեռուստաալիքը։

Թե որքան ուժեղ է ավերվել այդ պատմական օբյեկտը, դեռ հայտնի չէ։ Սիրիական ԶԼՄ-ները, հղում անելով Պալմիրայում ունեցած աղբյուրներին, հայտնում են, որ իսլամականները քանդել են հռոմեական հինավուրց ամֆիթատրոնի ճակատային հատվածն ու Տետրապիլոնը:

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Պալմիրա էին ներթափանցել անցած տարեվերջին և առաջ են շարժվել դեպի Հոմս քաղաքի կողմը 90 կմ-ով՝ սպառնալիք ստեղծելով սիրիական ռազմաօդային ուժերի «Տ-4» ավիաբազայի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս