Ադրբեջանը պատրաստվում է մոտ 30 հազար զինվորականի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություն իրականացնել:
Բելառուսն ամբողջությամբ մարել է 2016-2017 թվականներին ռուսական գազի մատակարարումների դիմաց կուտակված 726,2 միլիոն դոլարի պարտքը «Գազպրոմ»-ին:
Փարիզում ապրիլի 22-ին հայ վետերանների նախաձեռնությամբ կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
«Սա նոր դարաշրջան է: Սա Թրամփի դարաշրջանն է: Անօրինականությունը, մեր երկրի օրենքների շրջանցումն ու ձերբակալման և ազատ արձակման նախկին քաղաքականությունն ավարտված է»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հայտարարել է Ջեֆ Սեշընզը։
Ցուցադրման ընթացքում այն դրվագների ժամանակ, որոնք նախարարության պահանջով հանվել են, էկրանը սևացել է, իսկ վրան հայտնվել է հետևյալ գրությունը. «Այս դրվագը չեք կարող դիտել, քանի որ Թուրքիայի Հանրապետության մշակույթի նախարարության կինոյի գլխավոր վարչության խորհուրդը դրանք վիճելի է համարում»:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ավանդական ծիսակատարություն կկատարի Պալյանո քաղաքի (Ֆրոզինոնեի նահանգ) բանտում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Սպիտակ տան առավել մեծ ժողովրդականություն վայելող աշխատակիցն է ամերիկացիների շրջանում, ինչի մասին վկայում են Morning Consult ընկերության եւ Politico հրատարակության անցկացրած համատեղ հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 12-ին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի շրջանում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետեւանքով մարդկանց զոհվելու մասին:
Եվրասիական տնտեսական միության շրջանակում աշխատանքը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու դեպքում երկրները ինքնաբերաբար կձգվեն դեպի միությունը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Իդլիբում քիմիական գրոհի կապակցությամբ երկրի իշխանություններին հասցեագրված մեղադրանքները «100 տոկոսով մոգոնված են», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) կոչ է արել Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կառավարություններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Լինքը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերը լայնածավալ սահմանափակումների են հանդիպել:
Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելը Սիլիվրիի բանտում ամուսնացել է հեռուստահաղորդավար Դիլեք Մայաթուրքի հետ:
Բաքվի վերաքննիչ դատարանը ապրիլի 13-ին քննել է ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը` կապված ապրիլի 7-ին Նասիմինի շրջանի դատարանի կողմից նրա կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու որոշման հետ:
Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն Սուրբ Փրկիչ հիվանդանոց հրավիրելիս նրան տեղյակ է պահել գրավոր առաջարկի տեսքով համաձայնության նախագիծ ներկայացնելու մասին:
Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբանները դիմել են արդարադատության նախարարություն` պահանջելով հանդիպում կազմակերպել իրենց պաշտպանյալի հետ:
ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք ապրիլի 13-ին Մալայզիայում դատավարության են ներկայացել զրահաբաճկոնակներով եւ հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ:
Հարյուրավոր մարդկանց թունավորման է հանգեցրել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածը, որը հասցվել է Դեյր Էզ Զոր քաղաքի (Դամասկոսից 420 կիլոմետր հեռավորության վրա) մերձակա Ջալթայի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շտաբին ու պահեստին: Այդ մասին ասված է Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարության՝ SANA գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ:
Պոլսահայ մտավորական, լրագրող Էթյեն Մահչուփյանը, ով Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկելու իր որոշման մասին:
«Ներկայումս մենք մի շարք հարցեր ենք բարձրացնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առջև, դրանք փակուղում են հայտնվում և երկարաձգվում տարիներով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Բիշքեկում ապրիլի 14-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Թուրքիա է ուղարկել փորձագետների՝ Սիրիայի Իդլիբի նահանգում զարինի օգտագործմամբ ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության համար:
Ադրբեջանում կալանավորված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի մոտ տախիկարդիա (հաճախասրտություն) է հայտնաբերվել:
Հայոց ցեղասպանության անպատժելիությունը պատճառ դարձավ դրանից հետո գրանցված ցեղասպանությունների:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձեւի շուրջ քվեարկության ընթացքում ձեռնպահ մնալու Զինաստանի որոշումը Թրամփի «հսկայական» դիվանագիտական հաղթանակն է:
ԱՄՆ-ի իշխանությունները մշակել են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հակազդման բազմամակարդակ ռազմավարություն, տեղեկացնում է Reuters-ը:
«Այցի հստակ օրերը դեռեւս նախանշված չեն: Կտեղեկացնենք, երբ հաստատվի»,- տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից:
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր եւ Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում Հիլարի Քլինթոնի նախկին ընդդիմախոս Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի համար չի տեսնում 2020 թվականին երկրորդ ժամկետով ընտրվելու հնարավորություններ։
Փարիզում ապրիլի լույս 13-ի գիշերը հրդեհ է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում:
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը 2016 թվականի դեկտեմբերին 28 հազար 797 ՀՀ դրամով գերազանցել է Բելառուսի, իսկ 95 հազար 105 ՀՀ դրամով Ղրղզստանի համապատասխան ցուցանիշները: