Իրանի հետ պատերազմը գերազանցել է հանդուրժողականության սահմանները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ելույթ է ունեցել: Նա անդրադարձել է Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Իրանի վրա հարձակումներով սկսված ճգնաժամն ազդել է համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային անվտանգության վրա։

Էրդողանը նշել է, որ վառելիքի գները դեռևս չեն կայունացել, շատ երկրներում շարունակվում է գնաճը, մատակարարման շղթաների խափանումները դեռևս չեն կարողանում վերականգնվել, իսկ Հորմուզի նեղուցի խցանված վիճակը դեռևս պահպանվում է ու աշխարհը բախվում է բազմակողմանի անորոշության։ Էրդողանը նշել է, որ ճգնաժամի պատճառած տնտեսական վնասի ամբողջական չափը հնարավոր չէ որոշել։

Էրդողանը շեշտել է, որ Իրանի հետ պատերազմով պայմանավորված իրավիճակը գերազանցել է հանդուրժողականության սահմանները՝ հասնելով կործանարար չափերի համաշխարհային տնտեսական բարօրության առումով։ Ըստ նրա՝ չլուծված ճգնաժամերի և հակամարտությունների հետևում, թաքնված է ոչ միայն ներգրավված կողմերի անզիջում վերաբերմունքը, այլև ճգնաժամից շահույթ ստացողների ազդեցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031