Եվրոպայի թափոնների զգալի մասն արտահանվում է Թուրքիա

Եվրոպայում էլեկտրաէներգիայի գների աճի պատճառով վերամշակման ծախսերը զգալիորեն ավելացել են, ինչի հետևանքով մի շարք վերամշակման գործարաններ փակվել են։ Այս պայմաններում եվրոպական երկրները սկսել են ավելի մեծ ծավալներով թափոն արտահանել Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Basel Action Network» (BAN) միջազգային բնապահպանական կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2025-ին Եվրոպայում վերամշակման գործարանների փակման դեպքերն աճել են 50%-ով, հատկապես՝ պլաստիկի վերամշակման ոլորտում։ Այդպիսով Թուրքիան էլ դարձել է խոշորագույն ծավալներով Եվրոպայից աղբ ընդունող երկրներից մեկը, որտեղ էլ պլաստիկ թափոնները կամ այրվում, կամ էլ թաղվում են հողի մեջ, ինչը բնապահպանական վտանգ է ստեղծում։

«BAN»-ի տվյալներով՝ Եվրամիությունը 2025-ին ընդհանուր առմամբ արտահանել է շուրջ 1.5 միլիարդ կիլոգրամ թափոն, որի 50%-ը «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից» (OECD) դուրս երկրներ, մյուս կեսի զգալի մասն էլ տեղափոխվել է հենց Թուրքիա, որն այժմ համարվում է Եվրոպայից պլաստիկ թափոնների ամենամեծ ծավալները ստացող երկիրը:

Կազմակերպությունը զգուշացնում է, որ 2026-ի նոյեմբերից ուժի մեջ մտնող նոր կանոնակարգից հետո, որով ԵՄ երկրներին կարգելվի պլաստիկ թափոններ արտահանել «OECD»-ից դուրս գտնվող երկրներ, կազմակերպության անդամ Թուրքիան նոր վտանգի առաջ կկանգնի, քանի որ այդպիսով դեպի Թուրքիայի թաթոնների հոսքը կարող է էլ ավելի մեծանալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031