Պարսից ծոցի երկրները «չեն իմացել» Իրանին հարվածելու Թրամփի ծրագրի մասին. The Wall Street Journal

Պարսից ծոցի երկրների մի քանի ներկայացուցիչներ, որոնց վկայակոչել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել են, որ իրենց «ոչինչ հայտնի չէ Իրանին հասցվելիք որևէ անխուսափելի հարվածի ծրագրի մասին», գրում է The Wall Street Journal պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ արաբական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Թրամփի նշած երկրները, դրանց թվում՝ Կատարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, «չեն իմացել» Իրանի դեմ ամերիկյան որևէ նոր ռազմական ծրագրի մասին։ Դա հակասում է Թրամփի այն պնդմանը, թե տարածաշրջանի առաջնորդները խնդրել են իրեն կասեցնել գործողությունը։

Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ որոշել է հետաձգել Իրանին նախատեսված հարվածը Պարսից ծոցի երկրների դաշնակիցների դիմումներից հետո՝ դիվանագիտությանն ավելի շատ ժամանակ տալու համար։ Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն առաջընթացի նշաններ են ցույց տալիս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031