ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025-2026 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ 25-ամյա կիսապաշտպանը և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Ալեքսեյ Բատրակովը ստացել են ամենաբարձր գնահատականը՝ 7,6 միավոր։
Դարպասապահ. Մաքսիմ Բորիսկո («Բալտիկա»)։
Պաշտպաններ. Լուկաս Օլասա («Կրասնոդար»), Սեսար Մոնտես («Լոկոմոտիվ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Խուան Կասերես («Դինամո»)։ Կիսապաշտպաններ. Բիտելո («Դինամո»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ»), Մաքսիմ Գլուշենկով («Զենիթ»)։ Հարձակվողներ. Արտյոմ Ձյուբա («Ակրոն»), Ջոն Կորդոբա («Կրասնոդար»):
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ «Կրասնոդարը» 66 միավորով գրավել էր երկրորդ տեղը՝ 2 միավորով զիջելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։




