Բաժիններ՝

ՔԶԱԿ­-ը Թուրքիա է ուղարկել փորձագետների՝ Սիրիայում քիմգրոհի հետաքննության համար

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Թուրքիա է ուղարկել փորձագետների՝ Սիրիայի Իդլիբի նահանգում զարինի օգտագործմամբ ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Գործակալության տվյալներով՝ ՔԶԱԿ-­փորձագետները մտադիր են հավաքել կենսաչափական նմուշներ եւ հարցում անել ողջ մնացածներին:

ՔԶԱԿ­-ի պատվիրակությունը կորոշի, թե օգտագործվել է արդյոք քիմիական զենք, եւ 3-4 շաբաթվա ընթացքում ստացված տվյալները կհանձնի ՄԱԿ­-ՔԶԱԿ­ի համատեղ հետաքննությանը, որն զբաղվում է այն անձանց եւ կազմակերպությունների բացահայտմամբ, որոնք պատասխանատու են քիմիական զենքի օգտագործման համար:

Ավելի վաղ ՄԱԿ-­ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Սիրիան նամակ է հղել ՔԶԱԿ՝ նրան հրավիրելով ստուգելու Խան Շեյխունում քիմիական զենքի առկայությունը, որտեղ ենթադրաբար այն կիրառվել է, եւ կառավարական զորքերի Շայրաթ ավիաբազա, որին ԱՄՆ-­ը հարված է հասցրել՝ այնտեղ քիմիական զենքի առկայության պատրվակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս