
Ռուսական կողմը չի հաստատում Դեյր Զորի շրջանում կոալիցիայի հարվածի վերաբերյալ հաղորդումները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի շրջանում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետեւանքով մարդկանց զոհվելու մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալմայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի, որը կհաստատեր Դեյր Էզ Զոր բնակավայրի շրջանում միջազգային կոալիցիայի ինքնաթիռների ռմբակոծման հետեւանքով մարդկանց զոհվելու եւ ավերածությունների բնույթի մասին: Մոնիթորինգ իրականացնելու եւ իրադրությանը հետեւելու համար նշված շրջան են ուղարկվել օբյեկտիվ հսկողության անօդաչու սարքեր»,-ասել է նա: