Պուտինը պետական այցով ժամանել է Պեկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պեկինի օդանավակայանում օդանավասանդուղքի մոտ դիմավորել են երեխաներ, որոնք ողջույնի ընթացքում ծածանել են Ռուսաստանի և Չինաստանի դրոշները, հայտնում է РИА Новости-ն։

Պեկին ժամանելուն պես պետության ղեկավարին օդանավասանդուղքի մոտ դիմավորել է միանման հանդերձանքով՝ երկնագույն շապիկներով և սպիտակ տաբատներով երեխաների մի խումբ։ Ողջույնի ընթացքում նրանք ծածանել են Ռուսաստանի և Չինաստանի փոքրիկ դրոշակներ։

Բացի դրանից, օդանավակայանում Պուտինի դիմավորման արարողությանը մասնակցել են նաև զինվորական նվագախումբը և պատվո պահակախմբի վաշտը։

Օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Պուտինն ու Վան Ին սեղմել են միմյանց ձեռք և կարճ զրուցել։ Այնուհետև Վան Ին ուղեկցել է ՌԴ նախագահին մինչև նրա Aurus մակնիշի ավտոմեքենան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031