Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհրաժեշտ է համարում շարժվել դեպի ածխաջրածիններից հրաժարումը որպես էներգիայի աղբյուր եւ աստիճանաբար անցնել ջրածնի հիման վրա էկոլոգիապես մաքուր վառելիքային մարտկոցներին:
Վրաստանը 10 մլն լարի (ավելի քան 4,1 մլն դոլար) կծախսի գերմանական Հոհենֆելս բազայի օրինակով մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար:
G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները Իտալիայի Լուկկա քաղաքում կայացած գագաթնաժողովում որոշում չեն ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին:
Իտալական հեղինակավոր La Repubblica պարբերականի 35-ամյա թղթակից Գաբրիել դել Գրանդեն Թուրքիայի Հաթայ նահանգում դեռևս անհայտ պատճառներով ձերբակալվել է:
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի ռուս մասնակցի՝ Յուլյա Սամոյլովայի շուրջ ծավալված սկանդալը կարող է հանգեցնել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՌ) անդամների կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանման:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանում` ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին որոտացած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է:
Թե Սիրիայի օդային ռազմաբազային հրթիռային հարված հասցնելուց հետո ինչ քաղաքականություն է ԱՄՆ-ի Սպիտակ տունը որդեգրելու այս ճգնաժամում, դեռեւս պարզ չէ, քանի որ վարչակազմում մի մասը համոզված են, որ ճիշտ է շարունակել ռազմական գործողություններն ընդդեմ Ասադի կառավարության, մյուս մասը՝ վստահ, որ կարեւորը «Դաեշ»-ին ոչնչացնելն է։
2016 թվականին աշխարհում մահապատիժների թիվը 2015 թվականի համեմատությամբ ընկել է 37 տոկոսով:
Չինաստանի Չունցին քաղաքում 80-մետրանոց զբոսուղի են բացել 200 մետր բարձրությամբ կիրճի վրա, տեղեկացնում է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Ապրիլի 7-ին Ստոկհոլմում ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարողը՝ Ուզբեկստանից 39-ամյա Ռահմաթ Ակիլովը, խոստովանել է իր մեղքը:
Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն թույլ չտալու համար։
Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել Duty Free-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով:
Բեռլինի պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել պարանոցին, ինչի մասին բեռլինյան թերթերին պատմել է տեղի քահանան։
Իսպանիայում ձերբակալված ռուսաստանցի Պյոտր Լեւաշովը կառավարում է Kelihos բոտնետը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը (ԱՆ):
Սիրիան եւ ԿԺԴՀ-ն համատեղ դիմակայում են «խոշոր տերությունների խելահեղ հավակնություններին», որոնք մտադիր են իրենց ենթարկել մյուս երկրներին:
«Անկեղծորեն և ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը` դուք պետք է հետևեք նախագահ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թվականին, և Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951 թվականին` գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան Դե Միստուրան ապրիլի 12-ին Նյու Յորքում Սիրիայի շուրջ կոնսուլտացիաներ կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ:
Պակիստանցի իրավապաշտպան եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ: Մալալան, որը 13 տարեկանում վերապրել է իր դեմ զինյալների մահափորձը, կզբաղվի աղջիկների կրթության հարցերով:
Առնվազն 10 մարդ է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
Ամերիկյան New York Times (NYT) թերթը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Միջազգային ժուռնալիստիկա» անվանակարգում՝ աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման վերաբերյալ հոդվածաշարի համար, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին:
Ապրիլի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի քիմիական գրոհների համար, որոնք իրականացվել են Սիրիայում, տեղեկացնում է Սպիտակ տան տարածած մամուլի տեղեկագիրը:
«Ինձ համար պարզ չէ, թե ինչու Ռուսաստանին չի հաջողվել կատարել իր պարտավորությունը: Ես հեռու գնացող եզրահանգումներ չեմ անի, սակայն, անշուշտ նրանք ձախողել են աշխատանքները կամ ուղղակի խաղալիք են դարձել սիրիացիների ձեռքում»:
Բրիտանացի հավաքորդ Նիկ Միդը խորհրդային Տ-54 տանկի մեջ գտել է ոսկու ձուլակտորներ՝ 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (2,5 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն սկսել է ֆիթնեսով զբաղվել անձնական մարզիչի հետ։
«Ամերիկան կներկայացնի ԼՂ հարցում սեփական մոտեցումը, որը կրկին ավելի կտրուկ կլինի, քան նախկինում։ Ռուսաստանին կփորձեն հեռացնել հակամարտության կարգավորումից, առավել ևս, այն դեպքում, եթե Վաշինգտոնին հաջողվի առաջ մղել սեփական գիծը սիրիական խնդրում։ Սիրիան շատ բան ցույց կտա»:
Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով` Իրաքի Մոսուլ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 350 հազար մարդ դարձել է փախստական:
Ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են հայերի կոտորած:
«Վերջին ահաբեկչությունը մինչ այս Եգիպտոսում եղած ահաբեկչություններից տարբերվում է նրանով, որ այս անգամ Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները: Ինչպես գիտեք, Եգիպտոսում ունենք հայկական համայնք: Այսօր կարող ենք ասել, որ այնտեղ կոնկրետ հայերի դեմ միտված գործողություններ չկան, պարզապես հավանականությունը, որ հայերը կարող են հայտնվել ահաբեկչության թիրախում, նույնն է, ինչպես մնացած եգիպտացիների դեպքում»,-ասաց արաբագետը: