Բաժիններ՝

Կուբայի նախագահն ԱՄՆ-ին նախազգուշացրել է զերծ մնալ կղզի ներխուժումից

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ կղզի պետության դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողության դեպքում կարող է տեղի ունենալ «արյունալի կոտորած»։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Կուբան որևէ սպառնալիք չի ներկայացնում և որևէ ագրեսիվ պլան կամ մտադրություն չունի որևէ երկրի դեմ։ Նա ոչինչ չունի Միացյալ Նահանգների դեմ և երբեք էլ չի ունեցել», – գրել է նա:

Դիաս-Կանելը նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն իրագործի Կուբայի նկատմամբ ռազմական գործողությունների իր սպառնալիքները, ապա դա «կհրահրի արյունալի կոտորած՝ իր հետևանքներով, որոնք անհնար է գնահատել»։ Նրա խոսքով, նման գործողությունն «ավերիչ ազդեցություն» կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա։

Ավելի ուշ արված մեկ այլ գրառման մեջ Կուբայի նախագահն ԱՄՆ-ի կողմից Կուբա վառելիք մատակարարման արգելքը որակել է ցեղասպանություն։

Իր հերթին POLITICO-ն, հղում անելով աղբյուրի, գրել է, որ ԱՄՆ վարչակազմը սկսել է քննարկել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը, քանի որ պատժամիջոցները և վառելիքի մատակարարման արգելքը երկրում բարեփոխումների չեն հանգեցրել։

Մայրաքաղաք Հավանան, ինչպես և ամբողջ Կուբան, երկար ժամանակ գտնվում են էներգետիկ խոր ճգնաժամի պայմաններում։ Երկրի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի անջատումները հասնում են 20-24 ժամի։ Ամեն օր հոսանքազրկված է մնում կղզու տարածքի 40-60%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031