Ի՞նչ են հայտարարագրել ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, նրա կինն ու որդին

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը 2025 թվականի տարեկան եկամուտը, ըստ նրա հայտարարագրի, կազմել է 16,135,800 դրամ, որը ստացել է Ազգային ժողովից՝ իբրև աշխատավարձ-դրան հավասարեցված վճարում։

Այս քարոզարշավին թրենդային գլխարկով աչքի ընկած պաշտոնյայի կանխիկ միջոցները տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝ 4000 եվրո, 5000 դոլար, 4 միլիոն 850,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 3000 եվրո, 3500 դոլար և 4 միլիոն 250,000 դրամ, իսկ բանկային մի քանի հաշիվների մնացորդները տարվա ընթացքում ունեցել են հետևյալ տատանումները․ տարեսկզբին՝ 2,000,000 դրամ, 2098 դոլար, 2005 եվրո, 4,054,052 դրամ, իսկ տարեվերջին՝ 2,000,000 դրամ, 35,132 դրամ, 2001 դոլար, 1701 եվրո, 2,277,712 դրամ։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, պաշտոնյան հայտարարագրել է 3 անշարժ գույք։

Նրա կրտսեր որդին՝ Վազգեն Քոչարյանը, որն, ըստ Անդրանիկ Քոչարյանի հայտարարագրի՝ չի աշխատում, իր հայտարարագրում նշել է 2022 թվականին գնված «Վոլվո» մակնիշի մեքենան, ինչպես նաև՝ չաշխատող մարդու համար տպավորիչ կանխիկ միջոցներ, որոնք տարեվերջին ունեցել են հետևյալ տեսքը՝ 1700 եվրո, 3000 դոլար, 4,680,000 դրամ։

Կարդացեք նաև

Անդրանիկ Քոչարյանի տիկինը՝ Լուսինե Քոչարյանը, որը ևս չի աշխատում, հայտարարագրել է միայն բանկային հաշիվների մնացորդներ, որոնք տարեվերջին չեն գերազանցել 20 հազար դրամը և կանխիկ միջոցներ, որոնք տարեվերջին կազմել են1200 եվրո, 190 հազար դրամ և 2000 դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031