Բաժիններ՝

Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները դատարան են եկել զրահաբաճկոնակներով

ԿԺԴՀ-­ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք ապրիլի 13-­ին Մալայզիայում դատավարության են ներկայացել զրահաբաճկոնակներով եւ հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ: Այդ մասին գրել է Straits Times հրատարակությունը:

Թերթը, վկայակոչելով փաստաբաններից մեկին, հայտնել է, որ մինչ օրս ոստիկանությունը պաշտպանող կողմին չի տրամադրել գործի նյութերը:

Նախօրյակին մեղադրյալներից մեկի փաստաբանը կասկած է հայտնել, որ իր պաշտպանյալը «քավության նոխազ կդառնա»:

Նշվել է, որ եթե կանայք մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ է սպառնում: Հրատարակության տվյալներով՝ հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 30-­ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930